Հայոց լեզու

Երջանիկ արքայազնը

Քաղաքից վեր պատվանդանի վրա կանգնած էր  Երջանիկ արքայազնի արձանը: Նա պատված էր ոսկով և թանկարժեք քարերով:  Մի ծիծեռնակ վեց շաբաթ առաջ  իր սիրահարված լինելու պատճառով հետ էր մնացել իր ընկերներից:  Ընկերները թռել էին Եգիպտոս:  Ծիծեռնակը ամբողջ օրը թռել էր, որ հասնի Եգիպտոս և հիմա որոշեց, որ մնա քաղաքում մի քիչ հանգստանա: Երջանիկ արքայազնի ոտտքերի տակ պարկեց և այն պահին րեբ պետք է արդեն ձեռքը դնի գլխի տակ և աչքերը փակի այդ պահին մի ջրի կաթիլ ընկավ վրան: Հետո դրան հաջորդեց երկրորդը, երրորդը, չորրորդը: Ծիծեռնակը  մտածում է, որ անգամ ամպի կտոր չկա, բայց անձրևում է: Նա վեր նայեց և տեսավ, որ  Արքայազնը, ով երբեք չէր լացել, լացում է և արցունքները թափվում են ծիծեռնակի վրա: Ծիծեռնակը հարցրեց, թե ինչու է լացում Արքայազնը, ծիծեռնակը ամբողջովին ջուր դառավ:  Արքայազնը ասաց.
-Երբ ես ողջ էի և ապրում էի պալատում, երբեք չեմ տեսել սուգը, աղքատությունը կամ տխրությունը: Իսկ հիմա երբ ասյտեղ եմ, բոլորին տեսնում եմ, ահա այնտեղ մի տնակում, ապրում են մի կին և իր որդին, որդին հիվանդ է նարինջ է ուզում, բայց մայրը միայն ջուր ունի տալու:  Մնա այս գիշեր ինձ հետ:  Ծիծեռնակ օգնիր ինձ, տար իմ վրայի թանկարժեք քարերից, հասցրա նրանց, օգնիր: 
Ծիխծեռնակը ասում է, որ չի կարող, նա պետք է իր ընկերներին հասնի, բայց համաձայnնվում է, ասում է, որ միայն այս գիշեր կմնա, կտանի թանկարժեք քարերը կհասցնի կնոջը: Ծիծեռնակը վերադարձավ, պատմեց Արքայազնին իր թռիչքի մասին: Եկավ հաջորդ օրը ծիծեռնակը պետք է թռներ Եգիպտոս: Արքայազնը դիմում է ծիծեռնակին, որ մի տղա կա ներքնահարկում նստած գրում է և մատները դողում են, մրսում է, սովն էլ մի կողմից է տանջում, Արքայազնը խնդրում է ծիծեռնակին, որ իր աչքի  քարերը տանի այդ տղային տա:  Ծիծեռնակը արդեն կապվում է Արքայազնի հետ, համաձայվում է, տանում է, հետ է գալիս: Հաջորդ օրը գալիս է այն ժամը, որ ծիծեռնակը պետք է գնա, բայց արդեն հարազատ արքայազնը խնդրում է ծիծեռնակին, որ մնա և մյուս աչքի քարը տանի տա մի աղջկա, ով ապրում է աղքատության մեջ: Ծիծեռնակը  գործը կատարելուց հետո ասում է արքայազնին, որ Արքայազնը արդեն կույր է և նա իրեն մենակ չի թողնի: Ծիծեռնակը թռնում է քաղաքի վարյով, գալիս է, երջանիկ արքայազնին պատմում է քաղաքի վիճակի մասին, պատմում է, որ որբ երեխաները շատ են, բոլորը սոված են ու մրսում են: Արքայազն ասում է, որ նա ունի շատ ոսկիներ և թանկարժեք քարեր իր վրա, խնդրում է ծիծեռնակին, որ հատ առ հատ տանի բաժանի որբերին: Ծիծեռնակը կատարում է խնդրանքը, հատ առ հատ բաժանում է որբերին: 

Комментарии

Популярные сообщения