Կենսաբանություն

Դալտոնիզմ

Դալտոնիզմը հիվանդություն է, որի ժամանակ հիվանդը չի կարողանում տարբերել մեկ կամ մի քանի գույներ:Դալտոնիզմը սովորաբար բնածին վիճակ է, որն առաջանում է գենետիկական արատների պատճառով: Սակայն այն կարող է դրսեորվել նաև կյանքի ընթացքում` աչքի վնասվածքի, տեսողական նյարդի հիվանդությունների պատճառով, նաև օրգանիզմի տարիքային փոփոխությունների արդյունքում: Դալտոնիզմը 18-րդ դարում առաջին անգամ նկարագրել է Ջոն Դալտոնը և 1794թ-ին ծավալուն գիրք գրել դալտոնիզմի մասին: Նա ի ծնե չէր տարբերում կարմիր և կանաչ գույնի երանգները և դա գիտակցեց միայն 26 տարեկանում, ինչից հետո էլ սկսեց ուսումնասիրել այս թեման:Գոյություն ունեն տերմիններ±±, որոնք նշանակում են գունային կուրության այս կամ այն տեսակը:Աշխարհում դալտոնիզմը տարածված է 2.8% տղամարդկանց և 0.4% կանանց մոտ:

Комментарии

Популярные сообщения