Կենսաբանություն

Ժառանգականություն

Չեխ գիտնական Գրիգոր Մենդելին հաջողվեց բացահայտել, որ ծնողների հատկանիշները` ծաղկի ձևը, գույնը և մյուս առանձնահատկությունները, ժառանգականության կայուն օրենքներով փոխանցվում են զավակներին: Ամեն մի կենդանի օրգանիզմի հիմքում բջիջն է: Բջիջներև բազմանում են, դրա համար էլ օրգանիզմն աճում է: Մենդելը ենթադրում էր, որ բջիջներում կաին մանրագույն և անտեսանելի մանիկներ, որոնք էլ կառավարում են ժառանգական հատկանիշների փոխանցումը: Այդ մասնիկները անվանեցին գեներ: Գիտնականի ենթադրությունը հաստատվեց, երբ ստեղծվեցին էլեկտրոնային մանրադիտակները, որի շնորհիվ մարդիկ կարողացան զննել ոչ միայն բջիջը, այլ նաև մանրագույն մանիկները` մոլեկուլները: Գենը ԴՆԹ-ի հսկա մոլեկուլ է: ԴՆԹ-ի ամեն մի մասնիկ հատուկ հրաման է այն մասին, թե երբ և ինչպիսի նյութ պետք է ստեղծի բջիջը: ԴՆԹ-ի մասնիկները գտնվում են բջջի կորիզում:
Եթե խաչաձևենք տարբեր ցեղի կենդանիներ կամ տարբեր սորտի բույսեր, ապա միևնույն հատկանիշի մասին բջիջներում կստացվեն երկու տեսակի հրաման: Սակայն հիբրիդների, այսինքն նման խաչաձևումներից ստացվածների, բջիջները կատարում են այդ հրամաններից միայն մեկը:Երբեմն կենդանին կամ բույսը հանկարծ ձեռք է բերում միանգամայն նոր հատկանիշներ, որ չեն ունեցել ոչ ծնողնելը, ոչ էլ նախնիները: Նշանակում է, ինչ-որ գեներում քիմիական տառերը փոխել են իրենց տեղերը և ստացվել է ուրիշ քիմիական հրաման:  Նման սխալներն ավելի հաճախակի են լինում, որբ օրգանիզմը ենթարկվում է թունավոր նյութերի կամ ռենտգենյան ու տիեզերական ճառագայթների ազդեցությանը:

Комментарии

Популярные сообщения