К основному контенту

Сообщения

Избранные

ԽՈՍՈՒՄ ԵՆ ՀԵՐՈՍ-ՏՂԵՐՔԸ։ Ռաֆայել Գևորգյան

  Ես   Ռաֆայել   Արսենի   Գևորգյանն   եմ , 21  տարեկան։   Ծնունդով   Կոտայքի   մարզի ,  Աբովյան  քաղաքից   եմ ,  սակայն   ապրում   եմ   Երևանում։   Ծառայության   անցել   եմ  2019  թվ .- ի   հունվարի  24- ին ,  Մադաղիսի   զորամասում։   Ծառայությունս   մինչև   պատերազմ   անցել   է   թե՛   լավ ,  թե՛   վատ,   թե՛  հեշտ  ու  թե՛   դժվար   օրերով։   Սեպտեմբերի  1- ին   պապիկս   մահացավ ,  ու   ես   տուն   գնացի ։   Վերադարձա   զորամաս   ամսի  8- ին ,  և   չէր   անցել  20  օր ,  ինչ   սկսվեց   պատերազմը։   Այդ  ժամանակ   մարտական   հերթապահության   էինք   Թալիշի   դիրքերքում։   Գեղեցիկ   առավոտներից   մեկն   էր   այնտեղ ,  ժամը  7- ն   էր։   Չանցնելով  10  րոպե՝  առաջին   արկն  ընկավ   ինձնից  10  մետր   առաջ   ու   սկսվեցին  ընկնել  իրար   ետևից։   հրաման   ստացանք   դիրքավորվել  ու   պատրաստ   լինել   մարտերի։   Կորցրեցինք   կապը   հարակից   բոլոր   մարտական   դիրքերի   հետ։   Մեր   դիրքում   մնացինք   այդ   օրը  ժամը  19:00-20:00-ին,  մեկ   ուրիշ   մարտական   դիրք   նահանջեց   դեպի   մեզ։

Последние сообщения

ԼՈՒՅՍԻ ԵՒ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ։ #3 Դանիել Դանիելյան